Նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության համագումարը՝ փոփոխություններ ամրագրելով քաղաքական այս ուժի ղեկավար կազմում։ Ընտրվել է կուսակցության նոր վարչություն, որն ունի նաև նոր նախագահ։ ՀԺԱՄ վարչության նախագահ է ընտրվել ԱՐԹՈՒՐ ԼԵՎՈՆՅԱՆԸ։
Առաջիկայում հրավիրվելու է մամուլի ասուլիս, կուսակցության ներկայացուցիչները հստակեցնելու են, թե քաղաքական որ բևեռն են ներկայացնում և ինչպիսի մոտեցումներ ունեն երկրի ներքաղաքական իրավիճակի առնչությամբ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ